Ոստիկանության շտաբի նոր պետ է նշանակվել

Հայաստանի ոստիկանությունը նոր շտաբի պետ ունի։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Ղուկասյանը։

 

Ղուկասյանը ծնվել է 1966 թ. հունվարի 21-ին, Գյումրի քաղաքում:

 

Եղել է ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության կրթահամալիրի պետի ուսումնական եւ գիտական աշխատանքների գծով տեղակալ, իսկ 2011թ.-ից զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետի պաշտոնը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x