Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրանոցում բանակցում է Էլթոն Ջոնի հետ

Էլթոն Ջոնի շրջագայությունները Երեւանում շարունակվում են: Քիչ առաջ բրիտանացի հայտնի երաժիշտն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանւ ճաշել են Derian Restaurant-ում: Այստեղ մեզ հայտնեցին, որ սըր Էլթոն Ջոնը խորոված է համտեսել. այն նրան ավելի է դուր եկել, քան քյաբաբը: Ճաշելուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել հաստատության անձնակազմին:

Ճաշելուց հետո Էլթոն Ջոնն ուղեւորվել է հյուրանոց, որտեղ քիչ անց ժամանել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մեր տեղեկություններով՝ Օսիպյանը զրուցում է երաժշտի հետ, իսկ թե ինչ հարցի շուրջ, դեռեւս հայտնի չէ:

71-ամյա երգիչը Հայաստան է ժամանել ամերիկյան Starkey ընկերության բարեգործական ծրագրի շրջանակում, որը զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x