Նոր իշխանությունները պետք է վերաբացեն «Դոն Պիպոյի» գործը

2017 թվականի մայիսի 24-ին տեղեկություն տարածվեց, թե մահափորձ է ծրագրվել երկու քրեական հեղինակությունների՝ Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպո» և Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» նկատմամբ:

Այս գործով անցնում են 4 անձինք՝ Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը և Զոհրաբ Ղումաշյանը: 

Հայտնի է նաև, որ «Դոն Պիպոյի» դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով իր «քիլլերները» 3 օր գերության մեջ են պահել, ծեծի ենթարկել այդ մարդկանց: Նման ցուցմունք էր տվել Արկադի Քոչինյանը, որտեղ շեշտել էր, թե նախքան ձերբակալվելը իրեն, ինչպես նաև իր հետ ձերբակալված մյուս երկու անձանց,  մինչև ատամները զինված անձինք տարել են և երեք օր անազատության մեջ պահել, ծեծի ենթարկել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ պատճառել: Անգամ նրա ծնկից քիչ վերև հատվածում դանակի կտրած-ծակած վերքի տեսքով վնասվածք կար:

Այսինքն, Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», 3 օր սեփական հաշվեհարդարն է տեսել և սեփական նախաձեռնությամբ է փորձել պարզել իր մտահոգությունները և միայն 3 օր հետո նրանց հանձնել ոստիկանությանը:

Խոսվում է նաև այն մասին, որ այս գործով Սերժ Սարգսյանին անձամբ բարեխոսել է «Դոն Պիպոյի» խնամին՝ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարար Կամո Ավագումյանը, ով հանրության մեջ առավել հայտնի է «Ավիլոնի Կամո»: Հենց նրա միջնորդության արդյունքում և իր ազդեցության շնորհիվ է եղել, որ «Դոն Պիպոն անձնապես «ջրից չոր դուրս եկավ»:

Նման քրեական գործերն իրականում քննական թերթիկ են նոր իշխանությունների համար և այդ քննությունն անցնելու համար իշխանության նոր եկածները պետք է առնվազն այսպիսի բացահայտ անօրինականությունները կրկին քննության առնեն, ուսումնասիրեն և արդար դատական համակարգով անցկացնեն:

Այլապես նորի և հնի տարբերությունը մեծ չի լինի, իսկ այս քրեական գործի մասին մամուլն ու պաշտպանները բազմիցս բավարար չափով խոսել են:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x