Նիկոլ Փաշինյան. «Ցավալի թյուրիմացություն է եղել, քանի որ գործող վարչապետը չի հասցրել բոլոր մանրուքների մեջ մտնել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը  հրավիրված է եղել Սարդարապատի հուշահամալիր՝ միջոցառումներին մասնակցելու համար 

«Ցավալի թյուրիմացություն է եղել, քանի որ գործող վարչապետը չի հասցրել բոլոր մանրուքների մեջ մտնել։ Ես հասկանում եմ, որ Հայաստանում ավանդույթ է, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով  պետք է լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, իսկ գործող վարչապետը մանուքների մեջ չի մտնում, այդ իմաստով, նման թյուրիմացություններ կարող են լինել»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով պետական միջոցառումների արարողակարգային խնդիրների՝ Փաշինյանը նկատեց, որ որոշակի խնդիրներ և անընդունելի բաներ կան, սակայն վստահեցրեց, որ  նոր Կառավարությունը մանրախնդրության որևէ էլեմենտ իր գործունեության մեջ չի ունենալու։ 

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x