Նախարարը հայտնել է իրանական գազի գինը. ռուսական գազի գինն ավելի է էժանանում

Մեծամորի ատոմակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ իրանական գազը սահմանին 1000 խմ դիմաց 165 դոլար, 15 դոլարով ավելի թանկ, քան ռուսական գազը:

Նրա խոսքով, եթե այդ գնին գումարվում է նաև Գազպրոմի 27-28 միլիոն դոլարի ներդրումները, ռուսական գազի գինն ավելի է էժանանում:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x