Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, որն արդեն 31 օր հացադուլ էր անում։

Հանդիպումից հետո Փաշինյանը գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ եւ նրան խնդրել դադարեցնել հացադուլը:

Նշենք, որ օրերս «Հիմնադիր խորհրդարանի» նախագահին հանդիպել եւ նման հորդոր էին հնչեցրել նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ կաթողիկոսը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x