Մանվելն իշխանափոխությունից հետո տղայի համար վկայական ա սարքել, որ իբր 2000-ից «Ելք»-ի անդամ ա. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

«Բավական է ինչքան Մանվել Գրիգորյանն ու իր որդին թալանեցին, տարան, նսեմացրեցին, վախի մթնոլորտ ստեղծեցին: Մանվելը պետք է դուրս շպրտվի քաղաքականությունից, որդին՝ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից»,- նախօրեին «Ուրվագիծ» հաղորդման եթերում նշել է «Ծառուկյան» դաշինքի անդամ Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): «Մանվելը մանկամիտ ա. հեղափոխությունից, իշխանափոխությունից հետո վերցրել, իր քաղաքապետ տղայի համար վկայան ա սարքել, մեջն էլ գրել ա, որ իբր իր տղան 2000-ից «Ելք» դաշինքի անդամ ա: Բայց «Ելք»-ը 2017-ին ա ձևավորվել»,- ասել է Հակոբյանը՝ ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի մասին:

«Տաքսու վարորդները նալոգ են տալիս ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փոքր տղային. ոչ մի մրցույթ, տենդեր չի եղել... Հայտարարում եմ՝ հարյուրավոր միլիոններ են յուրացվել Մանվելի ու իր տղայի կողմից՝ իրենց ընտանիքին պատկանող ՍՊԸ-ների միջոցով»,- իր խոսքը շարունակել է Հակոբ Հակոբյանը:

Անդրադառնալով երկար տարիներ Էջմիածնում տիրող վախի մթնոլորտին, Հակոբյանն ասել է. «Որևիցե մեկը եթե գալիս էր, մեքենան կանգնեցնում էր եկեղեցու մոտ, վերջ, կորած էր: Մանվելը թույլ չէր տալիս: Չգիտեմ՝ վախեցված էր, ինչ էր, մտածում էր՝ որևէ մեկն իրեն կսպանի: Դրա համար շատերը հենց էնպես ծեծ են կերել, մեքենաները խլել ա, համարները վրայից հանել ա, էլ ո՞րն ասեմ»,- հավելել է Հակոբյանը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x