Լավ լուր աշխատող մայրիկների համար

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները մեծանում են: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Հարգելի ընկերներ, 

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման» կարգը:

Արդյունքում, մեծանում են մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց աշխատանքի վերադառնալու հնարավորությունները՝ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելուն ուղղված աջակցության տրամադրման միջոցով:

Ծրագրի շնորհիվ մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար դայակին կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատությանը վճարվում է գումար՝ աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանե Թանդիլյանը:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x