ՀՀԿ շարքերը լքելու են Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) և Աշոտ Արսենյանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ գործարար թևին, որի ժամանակ գործարարները իրենց մտահոգություն են հայտնել բիզնես ոլորտում տեղի ունեցող ստուգումների հարցով: Հանդիպման արդյունքում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե գտնում են, որ այս իրավիճակում իրենց քաղաքական հայացքներն ու ՀՀԿ-ում կարգավիճակը կխանգարի անկաշկանդ գործարարությամբ զբաղվելուն, ապա նրանք կարող են կայացնել իրենց որոշումը և դուրս գալ ՀՀԿ-ից: 

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ մի շարք գործարար պատգամավորներ արդեն իսկ ուղիներ են փնտրում իշխանություններ հետ կապ հաստատելու համար: 

Առաջիկայում ՀՀԿ շարքերը լքելու հայտարարությամբ են հանդես գալու Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Նահապետ Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), ինչպես նաև «Ջերմուկ» գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանը: 

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x