ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ. Աշոտյան

ՀՀԿ-ն այլևս բացարձակ մեծամասնություն չէ, բայց շարունակում է խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը մնալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Մեծամասնության տարբեր տեսակներ են լինում՝ սահմանադրական մեծամասնություն, որը մենք ունեքին նախորդ կոալիցիայի շրջանակներում դաշնակցության հետ միասին, 50+1 ձայների բացարձակ մեծամասնություն կա, որը մենք ունենինք մինչ օրս և կա խորհրդարանական մեծամասնություհ, այն է՝ քաղաքական որևէ ուժ ամենամեծ ձայների քանակն ունի խորհրդարանում, բայց չի տիրապետում 50+1-ին։ Մենք այսօր բացարձակ մեծամասնություն չենք, մենք մնում ենք խորհրդարանում ամենաշատը ներկայացված քաղաքական ուժը, այսինքն՝ առաջին ֆրակցիան ձայների քանակով։ Եթե մնացած պատգամավորները միասնական քվեարկություն են դրսևորում, ապա իրենք են դառնում որոշիչ մեծամասնություն»,- ասել է Աշոտյանը։

Խմբակցությունից որոշ գործիչների դուրս գալն, ըստ Աշոտյանի, պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով։

«Ակնհայտ է, որ այս գործընթացները նաև գորածդիր իշխանությում եղած իշխանափոխության տրամաբանական շարունակությունն են և խորհրդարանն ավելի համահունչ է դառնում հասարակության քաղաքական տրամադրություններին, այն առումով, որ գումարային որոշիչ ձայներ այլևս ՀՀԿ-ինը չեն»,- նշել է Աշոտյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կա՞ր մտավախություն, որ հետապնդումների ենթարկվելու մտավախությունից են պատգամավորները դուրս եկել խմբակցությունից՝ Աշոտյանը հիշեցրել է, որ բազմիցս խոսել է այդ մասին։

«Քաղաքական հետապնդումներն այսօր երբեմն փորձում են քողարկել արդարադատության գործընթացով, բայց ուզում եմ հատուկ շեշտել՝ կա սելեկտիվ ընտրողական արդարարության միտում, որը չի նպաստելու իշխանափոխության ժամանակ հնչեցված նպատակների իրագործմանը»,- նշել է նա։

Աշոտյանը նաև ասել է, որ խմբակցությունը կարող են լքել ևս մի քանի պատգամավոր, բայց ՀՀԿ-ն շարունակելու է թիվ մեկ քաղաքական խմբակցության դերակատարությունը։

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x