Հանրապետականները երեկ մինչև հոգու խորքը վիրավորված էին

Հանրապետականները երեկ մինչեւ հոգու խորքը վիրավորված էին։ Սարդարապատում Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավեր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ընդամենը երեք պատգամավորի էր ուղարկվել։ Ընդ որում՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրված էր ոչ թե ի պաշտոնե, այլ որպես ՀՀԿ խմբակցության անդամ:

ԱԺ ղեկավարության այս պահվածքը նաեւ զարմանալի է։ Հավանաբար հիշում եք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում (հատկապես երբ պատրաստվում էր վարչապետ դառնալու ծրագրին) խորհրդարանն իր ղեկավարության հետ համատեղ պարբերաբար ինչպիսի նվաստացումների էր ենթարկվում։ Ամենավառ օրինակը օրենսդրությամբ Ազգային անվտանգության խորհրդի անդամների ցանկը սահմանելն էր, երբ պետության համար կարեւորագույն այս կառույցում այդպես էլ չընդգրկեցին օրենսդիր իշխանության ղեկավարին։ Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանը պետության կառավարման, երկրի անվտանգության ապահովման հարցում ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար ԱԺ նախագահն ի պաշտոնե պետք է լիներ ԱԱԽ անդամ՝ ծանոթ լինելով այնտեղ ընթացող քննարկումներին։ Բայց այն ժամանակ ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ նրա տեղակալները ծպտուն անգամ չհանեցին՝ համակերպվելով իրենց վերապահված դերին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x