Էդուարդ Շարմազանովի եղբայրը ազատվել է պաշտոնից

Tert.am - Լոռու մարզի ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և ընդգրկվել ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվ:

Այս մասին  Tert.am-ին հայտնեց Լոռու մարզի Գուգարքի բաժնի արդեն նախկին ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը՝ նշելով.

«Իմ դիմումի համաձայն եմ հեռացել: Այս պահին նպատակահարմար եմ գտել, որ ավելի լավ կլինի, որ ընդգրկվեմ կադրերի ռեզերվում»:

Հարցին, թե ինչու, այսինքն՝ այս  որոշումը ևս կապված է այս օրերին շատ «մոդայիկ դարձած» քաղաքական իրավիճակի հետ, (հիշեցնենք, որ շատ պաշտոնյաներ իրենց հրաժարականները պայմանավորում են հենց քաղաքական իրավիճակով-Tert.am), Էրիկ Շարմազանովը պատասխանեց հետևյալ կերպ.

«Ո՛չ, մենք մոդայի հետևից չենք շարժվում, ծառայող զինվորական մարդիկ ենք, քաղաքականությամբ էլ չենք զբաղվում: Ես նպատակահարմար եմ գտել՝ ելնելով անձնական, ընտանեկան խնդիրներից»:

 

Հավելենք, որ Էրիկ Շարմազանովը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է:

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x