Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ պետ

«Բոլոր ապօրինի հարստացածները և օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ իրենք փոխել են իրենց աշխատելաոճը և թափանցիկ են աշխատում․«Սպասեք և առաջիկա օրերին կլինեն մի շարք բացահայտումներ։ Դուք ականատես եղաք առաջին բացահայտմանը, մյուսները կլինեն առաջիկա օրերին»։

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x