Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համար

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գործադիր ղեկավար Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ այն, ինչ կատարվեց երեկ ԱԱԾ-ի մուտքի մոտ՝ Սամվել Բաբայանի ազատմանը սպասողների մոտ, մեղմ ասած, բացասական հույզեր առաջացրեց:

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի՝ ինչպես է գնահատում Սամվել Բաբայանի շուրջ կատարվող իրադարձություններին, հարցին ի պատասխան, ասաց Ալավերդյանը՝ նշելով՝ փաստը, որ Վճռաբեկ դատարանը որոշել է միջնորդությունն ընդունել վարույթ, դա դեռ չի նշանակում, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի և ինքը խիստ կասկածում է, որ ակցիայի մասնակիցները, կամ այդ մասին ԶԼՄ-ներին հայտնողները չգիտին դրա մասին:

«Որպես հասարակական կազմակերպության գործադիր ղեկավար՝ հետևում եմ Սամվել Բաբայանի քրեական գործին և կարծում, որ աստեղ կա խնդիր. եթե Վճռաբերկ դատարանը կարողանա բերի փաստարկներ, որ չկա դատավարական նորմերի ոտնահարում, լավ կլինի, բայց մինչ օրս եղած փաստերը համոզիչ չեն և ցույց են տալիս, որ գործում առկա են դատավարական նորմերի խախտումներ: Ես կցանկանայի, որ այս գործով լիներ կոնսենուս դատապաշտպանների և դատավորների միջև»,-ասաց Ալավերդյանը:

Վերջինս նշեց, որ Սամվել Բաբայանի գործում հստակ կա ընդգծկված քաղաքակատ աստառ.«Ես կարծում եմ՝ կա մտահոգություն քաղաքական գործիչների կողմից, որ Բաբայանի ազատությունը կարող է բերել հեղափոխական քայլերի: Կա անհանգստություն, քանի որ  կարող է դժգոհության ալիք բարձրանալ Արցախում, որտեղ հայկական սցենարի կրկնությունն այլ վտանգների և ռիսկերի կարող է բերել»

Կարդացեք նաև՝ Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրը

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x