Արցախում ևս հրաժարականների օր էր

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության գործող պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հանդիպել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության անդամների հետ:

Ա. Հարությունյանը ներկայացրել է պետական նախարարի պաշտոնից իր հրաժարականի պատճառները՝ նշելով, որ դա համարում է լավագույն որոշումը ներկա իրավիճակում: Նա ընդգծել է, որ շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ:

---

 

Հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը: Պաշտոնից ազատվելու դիմում է գրել նաեւ նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը, որը նաեւ ԱԱԾ հատուկ ջոկատի հրամանատարն է եւ հայտնի է «սպեցնազի Գագո» անունով: Հիշեցնենք, որ Արցախում հասարաիական ցույցերը եւ բողոքը սկսվեց ԱԱԾ հատուկջոկատայինների մասնակցությամբ կենցաղային մրջադեպից: Մի քանի օր շարունակվող ցույցերի պահանջն էր ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարների հրաժարականը: Այսօր հրաժարական էր ներկայացրել նաեւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:

 

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x