ԱԱԾ-ն մուտք է գործել մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերություն. տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահն էր

Երեկվանից տեղեկություններ կային, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր։

Նաև մամուլում գրվեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հարցաքննության են հրավիրվել ընկերության որոշ աշխատակիցներ։

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը. մեր խմբագրության հարցմանն ի պատասխան ասել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ըստ մամուլի հրապարակումների ընկերության թիկունքում կանգնած է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:

Չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, և հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ

Նշենք, որ «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն զբաղվում էր ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցելով և մոնոպոլ դիրք էր զբաղեցնում: ՍՊԸ-ի տնօրենը Գազպրոմ-Արմենիայի նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է: ԱԱԾ-ն տեղեկություններ է ստացել, որ սույն ընկերությունը միլիոնավոր դոլարների չարաշահումներ է արել: Այն ստեղծվել է օֆշորային գոտում գրանցված Norfolk Projekt LP ընկերության կողմից:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով, եւ այդ միջոցով պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։

 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:
x