300 մլն դոլար գնահատվող խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը դեռ չմեկնարկած արդեն իսկ կասկածի տակ է դրվում

Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնել է Իտալիա՝ նոր ներդրումային ծրագրերի «հետևից»: Ու մինչ կառավարության կողմից փորձ է արվում եվրոպական երկրներին ներգրավվել ՀՀ-ում ներդրումներ կատարելու մեջ, պոտենցյալ ներդրումային ծրագրերը կասկածի տակ են հայտնվում: 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպում էր ունեցել «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ, որի ժամանակ քննարվել էր ՀՀ-ում Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ նոր ներդրումային ծրագրի իրականացման հարցը: Հաջողելու դեպքում կստեղծվեր մոտ 1000 նոր աշխատատեղ: 

Մինչ փոխվարչապետը սլաքներնն ուղղում է այլ ընկերությունների կողմը, պոտենցյալ ներդրողները ցանկանում են հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածության իրականացումից: Operativ.am-ին հայտնի դարձավ, որ 300 մլն դոլար գնահատվող խոշոր ներդրումային ծրագրի իրականացումը դեռ չմեկնարկած արդեն իսկ կասկածի տակ է դրվում: 

1973
 Սեղմեք «Լայք» և առաջինը տեսեք մեր լուրերը Facebook-ում:

Ռուսերեն լեզվով լուրերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ

x