Ուղիղ միացում. Լեգենդների խաղ. Եվրոպա - Լատինական Ամերիկա. Ռոնալդոն , Ֆիգուն , Ռոբերտո Կառլոսը , Բատիստուտան և շատ ուրիշներ Երևանում են

-ը գրում է.

Այսօր Երևանում կկայանա երկար սպասված լեգենդների խաղը, որին մասնակցություն կունենան համաշխարհային ֆուտբոլի նախկին լեգենդար ֆուտբոլիստներ: Հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Միմյանց հետ կմրցեն Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի թիմերը: Հանդիպմանը մասնակցելու են հետևյալ աստղերը՝ Ռիվալդո, Հերնան Կրեսպո, Գաբրիել Բատիստուտա, Դիդա, Կաֆու, Իվան Սամորանո, Ժուլիանո Բելետի, Սերժինիո, Պաոլո Մալդինի, Յուրի Ջորկաեֆ, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկով, Դեմետրիո Ալբերտինի, Լյուդովիկ Ժուլի, Կախա Կալաձե, Ռայան Գիգս, Ռոբերտո Կարլոս, Ռոնալդո, Խավիեր Սավիոլա և այլք։

Խաղի մեկնարկը կլինի Երևանի ժամանակով ժամը 20;00-ին:

 

1382