«Կարգին քաղաքապետ»՝ մեր սիրելի Երևանի համար

-ը գրում է.

Քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ Տարոն Մարգարյանը պատրատվում է հրաժարական տալ:«Առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, կհայտարարվի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:

Մինչ այս պահը լուրերը հերքվում են; Սպասենք պաշտոնական հայտարարություններին և զարգացումներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հարություն Մկրտչյանը:

Հիշեցնենք նաև, որ դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր այտնել այն մասին, որ միանում է ՔՊ-ին:

-Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանգիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:

Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել:

Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանկը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ:

Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!  Կաշը գնաաաաաց...

Հայկ Մարությանը մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ:

Քաղաքականապես ավելի հասուն դառնալու, բնագավառում լուրջ փորձ ձեռք բերելու պարագայում, Մարությանը կարող է Երևանի քաղաքապետի արժանի թեկնածու դառնալ:

Հավելեմ, որ Վրաստանում և Ուկրաինայում՝ հեղափոխությունից հետո, եղել են նման նախադեպեր, երբ քաղաքականության հետ կապ չունեցող, սակայն հասարակության սերն ու հարգանքը վայելող անձինք դարձել են մայրաքաղաքի ղեկավար:

Լիլիթ Հակոբյան

2902