Կառավարության նոր կազմի խարդախությունները

-ը գրում է.

Հունիսի 22-ին կազմակերպվել էր պարտադիր զինվորական ծառայությունից նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողների հարցազրույցը, որից էլ կախված կլիներ տարկետում տալու են տվյալ ուսանողին, թե ոչ։ Մինչ հարցազրույցը՝ ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը՝ մոգ, հոդվածներ և այլն։ Հարցազրույցը նախապես հայտարարվել էր, որ պետք է լինի բաց, որին լրագրողները նույնպես կարող էին ներկա լինեին, բայց արգելեցին, հետո ասացին, որ ֆեյսբուքով ուղիղ միացմամբ կլինի, դա էլ չեղավ։ Հարցազրույցը տևել է ընդամենը 10-ը րոպե, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է ինքն իրեն և 10-ը րոպեում հանձնաժողովը եզրակացնում է, թե ինչքանով է մոտիվացված ուսանողը, իսկ հանձնաժողովում նստած մարդիկ այդքան էլ ուշադիր չլսելով, հաճախ նույն հարցը մի քանի անգամ էին տալիս։ Հարցազրույցին մասնակցում էր նաև 1-ին փոխվարչապետի օգնականը՝ Վահան Կոստանյանը, որը, ըստ ուսանողների, հազիվհազ հաղթահարեց անցողիկ շեմը՝ ստանալով 66։

Այժմ բողոքարկման ժամանակ ուսանողները պահանջում են ներկայացնել բոլոր հարցաքննվածների ձայնագրությունները, այդ թվում՝ Վահանի, որպեսզի համեմատեն, բայց նախարարությունը չի տրամադրում դրանք և ոչ մի կոնկրետ բացատրություն չի տալիս, թե որն է պատճառը, որ հանձնաժողովը նման անհիմն որոշում է կայացրել և պատճառներն էլ չեն նշում, ուղղակի սուբյեկտիվ գնահատում են։

Այս խնդրով, այսօր կազմակերպվել էր բողոքարկումը, որտեղ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը բավականին կոշտ ձևերով պաշտպանում էր հանձնաժողովին, մոռանալով, որ ինքն էլ է նախկինում պայքարել դրա համար։ Ավելի քան 30 ուսանող այսօր հավաքվել էին նախարարությունում և պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել կառավարության դիմաց։

Հատկանշականն այն է, որ բոլորը կտրվել են մեկ կամ երկու բալի պատճառով, իսկ ովքեր ԵՊՀ-ի հանուն գիտության շարժման մեջ էին, անխտիր ստացել են և ազատ մուտք ու ելք ունեն նախարարություն:

Լուսինե Միքաելյան

1040