Աստղագուշակ՝ հուլիսի 29-ի համար

-ը գրում է.

Խոյ: Այսօր նոր տպավորություններով լի օր կունենաք: Հնարավոր է, որ հին ծանոթներից մեկի հետ հանդիպեք: Երեկոյան հետաքրքիր ժամանակ անցկացնելու և լիցքաթափվելու հնարավորություն կունենաք:

Ցուլ: Այսօր պետք է ամեն քայլը մտածեք ու հաշվարկեք: Անմտածված քայլեր անելու դեպքում մեծ դժվարություններ կունենաք, որոնք հաղթահարել չի հաջողվի: Օրվա վերջում փորձեք ընկերների հետ ժամանակ անցկացնել:

Երկվորյակ: Այսօր պետք է միայն դրական մտքեր ունենաք, հակառակ դեպքում չեք կարողանա հասնել ձեր նպատակներին: Օրվա ընթացքում փորձեք բարություն անել մարդկանց ու նրանք ձեզ նույն կերպ կպատասխանեն: Օրը բարեհաջող կլինի, եթե հանդուրժող ու բարեհամբյուր լինեք:

Խեցգետին: Այսօր հետաքրքիր ու արկածներով լի օր է: Սիրելիները կհասկանան ու կաջակցեն ձեզ, ինչն էլ հավելյալ ինքնավստահություն կշնորհի:

Օրվա ընթացքում փորձեք որքան հնարավոր է սիրալիր լինել: Երեկոյան լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կստեղծվի:

Առյուծ: Այսօր լուրջ ու ծանր հանդիպում կունենաք, որից կախված է ձեր ապագան: Փորձեք որքան հնարավոր է լավ տպավորություն թողնել: Հնարավոր է, որ հենց այսօր կարողանաք այնպիսի մարդու հետ ծանոթանալ, ով կարող է փոխել ձեր կյանքը:

Կույս: Այսօր շատ ավելի սրամիտ կլինեք, քան երբևէ: Հնարավոր է, որ անզգուշությամբ հետևանքով վիրավորեք ձեր սիրելիներից մեկին; Փորձեք ավելի ուշադիր լինել ու մտածել խոսելուց առաջ:

Կշեռք: Այսօր պետք է որքան հնարավոր է պարզ խոսեք, քանի որ մարդիկ կարող են չհասկանալ ձեզ: Դա կարող է ծիծաղելի իրավիճակ ստեղծել, որում հայտնվելն այնքան էլ հաճելի չի լինի ձեզ համար: Փորձեք ավելի զգոն լինել:

Կարիճ: Այսօր պետք է ձեր բոլոր ուժերը ներդնեք ինչ-որ գործում: Այդ դեպքում անպայման հաջողություն կհասնեք: Պարզապես նվիրվեք ձեր գործին ու այն ջանասիրաբար արեք: Օրվա վերջում հետաքրքիր հանդիպում կունենաք:

Աղեղնավոր: Այսօր շատերը ձեզ կդիմեն օգտակար խորհուրդ ստանալու համար: Մարդիկ կվստահեն ձեզ ու կզգան, որ ձեզ վրա կարելի է հույս դնել: Օրվա ընթացքում բավականին գրավիչ կլինեք ու կկարողանաք գրավել շատերի սրտերը:

Այծեղջյուր: Այսօր չափազանց փոփոխական կլինեք: Օրվա ընթացքում չեք կողմնորոշվի, թե ինչ եք ցանկանում և դա կխանգարի ձեզ: Փորձեք որոշ ժամանակով կանգ առնել ու հանգստանալ: Հնարավոր է, որ գտնեք ձեր հետաքրքրող հարցերի պատասխանները: 

Ջրհոս: Այսօր պետք է մտածեք ձեր ապագայի մասին: Հնարավոր է, որ դեռ չեք կողմնորոշվում, թե ինչպես եք ցանկանում ապրել; Սա լավ օր է մտածելու և որոշում կայացնելու համար;

Ձկներ։ Այսօր նվիրվեք մտերիմներին: Նրանք կգնահատեն այդ քայլն ու կաջակցեն ձեզ; Ցույց տվեք նրանց, որ սիրում ու կարոտում եք; Օրվա վերջում ժամանակ հատկացրեք սեփական անձին ու մի փոքր հանգստացեք:



Այս թեմայով Աստղագուշակ՝ օգոստոսի 14-ի համար Նիկոլ Փաշինյան. Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում Ինչո՞ւ Արա Զոհրաբյանը որոշեց ապօրինի կասեցնել Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը Քոչարյանի օգտին գրված մեկ ստատուսի գինն այսօր հաղթահարեց 100 դոլարի հոգեբանական շեմը ՓՄՁ-ի համար հիանալի շանս է. ինչպես փող աշխատել մսի շուկայում