ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի

-ը գրում է.

«Երկրապահ» կամավորականների միության և կառույցի արդեն նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ սկանդալային աղմուկը փոքր-ինչ թուլանալուց հետո ԵԿՄ փորձում է վերադառնալ բնականոն աշխատանքի: Միությունը պատրաստվում է սեպտեմբերին արտահերթ համագումար հրավիրել, ձևավորել նոր վարչություն և ընտրել նոր նախագահ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց ԵԿՄ փոխնախագաներից Համլետ Հայրապետյանը:

«Այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթում «Երկրապահ» կամավորականների միություն հասարակական կազմակերպությունը նոր նախագահ կընտրի: Նոր վարչությունը ձևավորվելու է նույն հագումարի ժամանակ: Հին վարչությունը, որը դեռ գործում է, նիստ է հրավիրելու և որոշում է կայացնելու՝ առաջիկա համագումարի անցկացման մասին: Որոշումից հինգ օր հետո տեղի է ունենալու նոր համագումար»,- մասնավորապես, ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրվում է երեք տարբերակով՝ «Երկրապահ» կամավորականների միության անդամների 1/3-ի ստորագրությամբ, վարչության անդամների 2/3-ի ստորագրությամբ կամ վերահսկիչ հանձնաժողովի հրապատ պահանջի դեպքում:

Մանրամասները՝ այստեղ

1029


Այս թեմայով Հայկ Մարությանը լավ սկսեց Նորընտիր քաղաքապետը կասեցրել է ապօրինի շինարարությունը. ՖՈՏՈ Մակրոնը հանդիպել է իր ապագա կնոջը 15 տարեկանում. Ֆրանսիայի նախագահի և առաջին տիկնոջ սիրո պատմությունը