Ինչ պայմաններով է Սաշիկ Սարգսյանի գազալցակայանը հանձնվել Սասուն Միքայելյանին. նոր մանրամասներ

-ը գրում է.

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սաշիկ Սարգսյանի Հրազդանի ավտոգազալցակայանը Սասուն Միքայելյանին հանձնելու դեպքից:

Operativ.am-ի ինֆորմացիայով՝ գազալցակայանը հանդիսացել է «ՀայՌուսգազարտ»-ի (այժմ «Գազպրոմ Արմենիա») սեփականությունը և վարձակալական հիմունքներով տրված է եղել Սասուն Միքայելյանին, իսկ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո այն վերցրել են Միքայելյանից և վարձակալության հանձնել Սաշիկ Սարգսյանին: Վերջերս այն կրկին հետ է վերցվել Սաշիկ Սարգսյանից և վարձակալության հիմունքներով հանձնվել Սասուն Միքայելյանին:

Ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին պատկանող Հրազդանի ավտոգազալցակայանը փոխանցվել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին:

1752


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)