Շարմազանովը հավատում է Գեներալին. նա այցելել է վերջինիս

-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ հայտարարելով, որ ինքը հավատում է՝ Մանվել Գրիգորյանը մեղավոր չէ: Շարմազանովն ասաց, որ այցելել է Մանվել Գրիգորյանին, նա ասել է, որ կապ չունի իր առանձնատանը հայտնաբերված բանակին հասցեագրված մթերքի հետ:

Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է Մանվել Գրիգորյանին, նա պատասխանեց.

«Այո, ես իրեն հավատում եմ: Ես իմ նախաձեռնությամբ այցելել եմ նրան, առողջական վիճակն էի հարցնում: Ասել եմ՝ գեներալ ջան, ինչպես եք, բոլոր կալանավորներին մաղթում եմ առողջություն»:

Շարմազանով ասաց, որ մինչև չլինի դատավաճիռ, մարդուն չպետք է մեղադրել: «Վաչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

3032


Այս թեմայով Armtimes.com. Քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն Հայկ Մարությանն է, հետո՝ Թարխանյանը, Զոհրաբյանը եւ Մանուկյանը Սուրբ Հաղարծին վանքի դիմաց անհայտ և հայտնի ծագումի վիժվածքները` կրկին հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա Դուք ամենակաշառվող թաղամասում եք, ԲՀԿ-ն այստեղ փող է բաժանում. քաղաքացին՝ Մարությանին