Փաշինյանի երկրորդ հեղափոխությունը․ Հայկ Մարությանի ֆենոմենը

-ը գրում է.

Ինճպես արդնե հայտնի է մայրաքաղաք Երևանի ղեկավարի պաշտոնում, ՔՊ-ից հնարավոր է առաջադրվի նաև սիրված դերասան Հայկ Մարությանը։

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր հայտնել այն մասին, որ միանում է ՔՊ-ին:

-Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանգիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:

Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել:

Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանկը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ:

Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!  Կաշը գնաաաաաց…

Հայկ Մարությանը մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ…

Կագի Հայկո-ի թեկնածությունն արդեն իսկ կարևոր և աննախադեպ քայլ էր մեր իրականության մեջ։

Ժողովրդի մեծ մասը մշտապես սովոր է եղել քաղաքական, պետական բարձր պաշտոններում տեսնել բացառապես քաղաքական գործիչներին, սակայն կյանքը ցույց է տվել, որ միշտ չէ, երբ քաղաքական կենսագրությամբ հարուստ մարդիկ ձախողել են իրենց վրա դրված պատասխանատվությունը։

Արդյոք Հայկ Մարությանը պատրաստ է և կամ կարող է կարգին ղեկավարել քաղաքապետի պաշտոնը, այդ, թերևս, ժամանակը ցույց կտա, բայց այդուհանդերձ տեսականորեն ոչինչ չի խանգարում Հայկին ստանձնել այդ պաշտոնը,

հատկապես, որ ընտրությունը՝ Հայկի և ՔՊ-ի առաջադրած մյուս թեկնածուների միջև համեմատությունն ի օգուտ Մարությանինն է։

Ի վերջո, Երևան քաղաքը կարող է կառավարել այն մարդը, ով ճանաչում և սիրում է իր քաղաքը, ով անհանգստանում և ցավում է իր քաղաքի համար, ով ծանոթ է իր քաղաքի խնդիրներին և պատրաստակամ՝ օր առաջ լուծելու դրանք։

Հայկ Մարությանի առաջադրումով, Փաշինյանը կիրագործի իր երկրորդ հեղափոխությունը, երբ քաղաքական բարձր պաշտոն կստանձնի ոչ թե քաղաքական գործիչը, այլ մշակութային, ստեղծագործական հարուստ փորձով անձը։

Թեպետ իր հարցազրույցներից մեկում, Հայկն ասել էր, որ ցանկություն չունի որևէ պաշտոն զբաղեցնելու և որ իր գորոծողությունները բացարձակ միտված չեն եղել պաշտոն ստանալու համար, այդուհանդերձ պարզ է,

որ յուրաքանչյուր անհատ գնահատվում է իր կատարած աշխատանքներով, և ամաենևին տարօրինակ ու անբնական չի լինի, որ Հայկը փոխի իր դիրքորոշումը և ստանձնի իրեն վստահված պատասխանատվությունը։

Կասկածից վեր է, որ Հայկ Մարությանն իրեն սատարող և աջակցող հզոր թիմի հետ կարող է արժանապատիվ ու կարգին ձևով կառավարել մեր սիրելի Երևան քաղաքը

2364


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)