300 DD 03 պետհամարանիշով «Տոյոտա»ի վարորդը դերասանուհի Էլեն Ասատրյանին ՏԳԵՂ հայհոյանք է հնչեցրել և ասել. «քշենք իրար հետ»

-ը գրում է.

Դերասանուհի Էլեն Ասատրյանը գրում է.

Երեկ տուն վեռադառնալու ճանապարհին,մի մեքենա ընթանում էր ինձ հետ զուգահեռ։Ընթացքը դանդաղացնելով ու հետո արագությունը գերազանցելով խանգարում էր մեքենայիս ընթացքին։Վարորդը մեքենաներով մրցելու,ցիտում եմ ՝ «քշեեեենք իրար հետ» առաջարկ էր անում,ասում,որ կանգ առնեմ.... Ամեն բան այնքան թեժացավ ու վթարային իրավիճակն այնչափ հավանական դարձավ,որ ես բղավեցի ասելով երիտասարդին ,որ հեռանա ու որ խանգարում է ինձ.....Վերջինս բղավելով բարոյական բնույթի ՏԳԵՂ հայհոյանք հնչեցրեց.... Մեքենայի պետ. համարանիշը 300DD03 ! Հուսով եմ Տոյոտայի «տղամարդ» վարորդը մեկ անգամ հրապարակավ խայտառակվելուց հետո,երբեք այլևս սրիկայի վարք չի ցուցաբերի հակառակ սեռի նկատմամբ ,քանի որ ունի քույր և մայր։ 

Եվ հիշեք մեկընդմիշտ,որ դուք ձեր ընտանիքի արտացոլանքն եք,քանի որ միայն հայելու մեջ է երևում պատկերի իրական «պատկերը»!!!!

Էլեն Ասատրյան

2622