«Զինված խմբի» գործով ևս մեկ ամբաստանյալ ազատ արձակվեց

-ը գրում է.

Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց Նորքի «Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը՝ «Զիմը»: Նրա խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ այսօր գործով պաշտպանները միջնորդել էին փոխել իրենց 3 պաշտպանյալների՝ Խաչիկ Ավետիսյանի, Վլադիմիր Առաքելյանի և Հարություն Սարիբեկյանի խափանման միջոց կալանավորումը: Միջնորդություն ներկայացրին նաև ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին կալանքից ազատելու մասին: Վերջինիս համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Հովիկ Աղազարյանը: 

Նշենք, որ նախորդ նիստին այս գործով ազատ են արձակվել Էդուարդ Ներսիսյանը՝ Ապարն ու «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում՝ «Մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք, այդ թվում՝ զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

284