Սահմռկեցուցիչ դեպք. Այս աստիճա՞ն

-ը գրում է.

Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

ՀՔԾ հաղորդագրության մեջ նշվում է. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողների կարիքները հոգալու նպատակով «Ռուսաստանի Դաշնության հայ համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության անդամների կողմից 2016թ.-ի մայիսին ՌԴ-ում գնվել և ՀՀ են տեղափոխել «ՈՒԱԶ» մակնիշի երեք ավտոմեքենաներ, ջերմադիտարկման սարքեր և զինվորական հանդերձանք: Այնուհետև նշված կազմակերպության ներկայացուցիչները Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ վերջինիս ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին են հանձնել վերը նշված գույքը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հատկացնելու նպատակով:

Կարեն և Մանվել Գրիգորյաններն իրենց վստահված «ՈՒԱԶ» մակնիշի, ընդհանուր` 10.028.580 ՀՀ դրամին համարժեք 1.389.000 ՌԴ ռուբլի արժողությամբ ավտոմեքենաներն Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հանձնելու փոխարեն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել են դրանք, պահեստավորել ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 19 հասցեում գտնվող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության տարածքում և տնօրինել իրենց հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար»:

Մաֆիայի, հանցաշխարհի մասին ֆիլմերից ու պատմություններից հայտնի է, որ դրանց վառ ներկայացուցիչները ձգտում էին իրենց որդիներին, ընտանիքներին հեռու պահել իրենց գործերից, նրանց համար այլ կյանք ապահովել: Դա թե անվտանգ էր նրանց համար, եւ թե մարդկայնորեն մաֆիոզները չէին ցանկանա այնպիսի կյանք իրենց երեխաների համար, ինչպիսին ունեցել էին իրենք:

ՀՔԾ հաղորդագրությունն այս առումով սահմռկեցուցիչ է. Մանվել Գրիգորյանն իր թալանին ու կեղտոտ գործերին առնչել է նաեւ իր որդուն, եւ շուտով կարող է պարզվել՝ նաեւ գերդաստանի այլ անդամների: ԱԱԾ պետը օրեր առաջ չէր բացառել այս հանգամանքը:

Փաստորեն, այս ընտանիքում գողությունն ու թալանը կյանքի նորմ է, իրերի բնական վիճակ: Այն աստիճան, որ բթացել է նույնիսկ ինքնապաշտպանության բնազդը: Սա, ինչպես ասում է քաղաքագետ Սարո Սարոյանը, քոչվորին բնորոշ կենսակերպ է, որն իր ճանապարհին ավերում ու թալանում է ամեն ինչ:

1067