2008-ին երկրի գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, էլ ո՞վ պետք է մեղավոր լիներ Մարտի 1-ի համար

-ը գրում է.

«Այս անհամբերությունը, իհարկե, կա այս 100 օրվա ընթացքում, բայց գոնե մի քիչ այս սև աուրան դուրս է մղվել Հայաստանից: Ոչ ամբողջովին, այլ մասամբ։ Դա գովելի է, որովհետև մարդիկ կամաց-կամաց այս քաղաքում իրենց քաղաքացի են զգում։ Գուցե կարելի է ամեն ինչ ավելի արագ անել, գուցե պետք չէ արագ անել, ամեն դեպքում փոփոխություն կա, ու ավելի լավի ակնկալիքով սպասում ենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ եթե կարողանա վարչապետն իր խոստումը պահել, շատ լավ կլինի, որովհետև մենք կթևակոխենք զարգացման նոր փուլ։ Քաղաքապետի արդար ընտրություններից կախված է մեր վաղվա ավելի գեղեցիկ օրը։ Դա ևս մեկ քայլ կլինի դեպի վստահություն, որ հայերն ուզում են նորմալ երկիր կառուցել։

Դիտարկմանը ի պատասխան, թե նախկին իշխանությունները պնդում են, որ սելեկտիվ արդարադատություն է իրականացվում նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, Մանվել Եղիազարյանն ասաց. «Դա խոսում է այն մասին, որ մարդիկ քաջություն չունեն բարձրաձայնելու կամ չեն նկատում, որ Մարտի 1-ը մեր բաց թողած իրավիճակից էր, երբ Հայաստանը երկիր չդարձավ։ Երբ 2003 թվականից սկսվեց կոռուպցիան, ալան-թալանը, ամենաթողությունը, և այդ ամենը եկավ-հասավ Մարտի 1-ին։ Մարտի 1-ը այդ ամենի ծնունդն է, այդ ամենի արտահայտությունն է, որ ժողովուրդը ցասումով լցվեց, և, իհարկե, իշխանություններն էլ իրենց վատ պահեցին։ 2008-ին երկրի գլուխը Ռոբերտ Քոչարյանն էր, էլ ո՞վ պետք է մեղավոր լիներ Մարտի 1-ի համար։ Նա պետք է այլ տարբերակով կանխեր, կամ եթե արդեն արել էին, երկիրը պետք է զարգացման տանեին, ասեին՝ տեսեք, թեկուզ այսպիսի բան եղավ, բայց մենք լավ մարդիկ ենք, նորմալ երկիր կառուցեցինք։ Այդպես, կարծեմ, Չինաստանում եղավ 1990-1991 թվականներին, երբ ուսանողներին սարսափելի ձևով ճնշեցին, մոտ 200 մարդ զոհվեց, բայց գործող իշխանություններն այնպիսի իրավիճակ ստեղծեցին Չինաստանում, որի արդյունքներն այսօր քաղում են։

Իրականությունը դա է, Մարտի 1-ը մեր անցած ամբողջ ճանապարհի արտացոլումն է, որ այդպիսի սարսափելի վախճան ունեցավ,- հավելեց նա։

|
2092


Այս թեմայով Առյուծ տղուն տվին սպանին, դու պտի դրանց գյուլլեիր. դիլիջանցիները՝ Արամ Սարգսյանին Չենք կիսում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. Շարմազանով Բիլզերիանը Հայաստանում է. 3 Տեսանյութ, 1 ֆոտո