Թաթուլյանը զարմացավ, երբ մենք նրան հարցրինք, թե ինքը պատրաստվո՞ւմ է վճարել Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար պահանջվող գումարը

-ը գրում է.

Այսօր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հուլիսի 23-ին Հայաստան է գալու ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը:

Ըստ այդ նույն տեղեկության, Թաթուլյանը գալիս է Հայաստան` վճարելու Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո) ազատ արձակման համար անհրաժեշտ 1 միլիարդ դրամ գումարը։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը լուրի հավաստիությունը ճշտելու համար կապ հաստատեց անձամբ Թաթուլյանի հետ: Վերջինս մեր զրույցում ասաց. «Այս պահին Եվրոպայում հանգիստս եմ անցկացնում և դեպի Հայաստան թռիչք դեռևս չեմ նախատեսել»:

Թաթուլյանը զարմացավ, երբ մենք նրան հարցրինք, թե ինքը պատրաստվո՞ւմ է վճարել Վաչագան Ղազարյանի ազատ արձակման համար պահանջվող գումարը:

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

Ն.Ա.

2619


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)