Սա չլինելու բան է, սրիկայություն

-ը գրում է.

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ռ. Քոչարյանի քրգործը բոլորին իրար է խառնել։ Ծայրահեղություններ կան։ Ոմանք ասում են՝ դա քաղաքական հաշվեհարդար է։ Այդպես չէ՚ 10 զոհ կա: Այդ մարդկանց սպանել են։ Նրանք հո ինքնասպան չեն եղել։ Մյուսներն էլ դժգոհում են պրոցեսը ձգձգելուց։ Այդպես էլ չէ։ Պետք է պարզել, թե այդ ամենի մեջ 2-րդ նախագահը կոնկրետ ինչ մասնակցություն է ունեցել։ Կարծես թե քրեական գործը հենց այս ուղղությամբ էլ գնում է։ Ամեն ինչ կորոշի դատարանը։

Անձամբ ես կարծում եմ, 2-րդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել (օրինակ, տնային կալանքը)։ Բայց ադպիսին է դատարանի որոշումը։ Երեկ Քոչարյանի գործով շատ հավասարակշիռ հարցազրույց էր տվել Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ԱԺ նախկին նախագահ, իշխող Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արթուր Թովմասյանը։ Ես լիովին կիսում եմ այդ հարցազրույցում արծարծված մտահոգություններից մեկը, ՀՀ-ում որոշ արկածախնդիր քաղաքական ուժեր Քոչարյանի դեպքով հաշիվներ են ուզում մաքրել ծագումով ղարաբաղցի ՀՀ քաղաքացիներից։ Սա չլինելու բան է, սրիկայություն։ Այստեղ կա կոնկրետ քրգործ։ Ղարաբաղցի հայաստանցի չկա։ Ղարաբաղը Հայաստան է, Հայաստանն էլ Ղարաբաղ է։ Թշնամուն եք հաճոյանում»։

1566


Այս թեմայով Խոշոր ու ողբերգական ավտովթար Տավուշի մարզում Կոնգրեսի 48 անդամներ Թրամփին հորդորել են հանդիպել Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է. Հատուկ քննչական ծառայություն Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց Անապատ, շամպայն, ուղղաթիռ. ինչպե՞ս է նշել իր ծննդյան օրը Մերի Մակարյանը (լուսանկարներ, տեսանյութ)